|
Courtesy of Armenian Translators Worldwide, Ltd. Ճկուն, մատչելի, համապարփակ և թափանցիկ թարգմանական տեխնոլոգիա: |
||
![]() |
![]() |
Թարգմանական գործողությունների համապարփակ ծրագիր Թարգմանական գործողություններ կատարող Wordfast լրամիջոցը ներդրվում է PC և Mac համակարգերի Microsoft Word ծրագրային միջավայր (տես տեխնիկական բնութագրեր և ծրագրային ապահովում): Առաջարկելով տվյալների պահպանման բաց տեքստային ֆորմատ' Wordfast ծրագիրը համատեղելի է մնում Trados թարգմանական ծրագրին և համակարգչային թարգմանության մյուս միջոցներին: Wordfast ծրագրով կարելի է աշխատել Word, Excel, PowerPoint, Access միջավայրերում, ինչպես նաև կատարել հայտանշված տեքստի թարգմանություն: Վերջապես, Wordfast ծրագիրը կարող է աշխատել մեքենայական թարգմանության բազմաթիվ փաթեթների հետ, ներառյալ PowerTranslator, Systran, Reverso և այլն: Նախագծված իբրև Microsoft Word ծրագրի լրամիջոց' Wordfast ծրագիրը կարող է ունենալ ինչպես անհատական, այնպես էլ ցանցային գործածություն: Այդ դեպքում տվյալները պահվում են համակարգչային ցանցում կամ ինտերնետում: Առանց արտոնագրի' անվճար օգտագործելու դեպքում ծրագրի հիշողությունը 110 կիլոբայթ է կամ 500 թարգմանական միավոր, ինչը մանգամայն բավարար է փոքր և միջին ծավալի թարգմանության համար (հմմտ. Trados ծրագրի demo տարբերակում թարգմանական միավորների առավելագույն քանակը սահմանափակված է մինչև 100 միավոր): Արտոնագրի ձեռքբերումը վերացնում է այս սահմանափակումը և թույլ է տալիս կատարել ցանկացած ծավալի թարգմանական աշխատանք: Wordfast ծրագիրը (590 կիլոբայթ) և ծրագրի ձեռնարկը տեղադրված են ինտերնետային կայքում:
|
albanian |
arabic |
armenian |
basque |
bulgarian |
catalan |
chinese (simpl) |
chinese (trad) |
croatian |
czech |
danish |
dutch |
english |
estonian |
german |
finnish |
french |
greek |
hebrew |
hindi |
hungarian |
indonesian |
italian |
japanese |
korean |
latvian |
macedonian |
norwegian |
polish |
portuguese |
romanian |
russian |
serbian |
slovak |
slovenian |
spanish |
swedish |
thai |
tagalog |
turkish |
ukrainian |
vietnamese | my language |
(c) 2010, Yves Champollion
Yves Champollion translation localization
consultant consulting.
en français