Wordfast
email   password     Lost password?

Միահավաք թարգմանական միջավայր

Երեք առավելություն.

  • Ուղղակիորեն կամ TMX տեքստային ֆորմատի կիրառմամբ Wordfast լրամիջոցը համատեղելի է թարգմանական գործողություններ կատարող բոլոր ծրագրերին և լրամիջոցներին (Trados, IBM Translation Manager, SDLX, DéjàVu, Transit և այլն):
     

  • Wordfast լրամիջոցի համար համատեղելի է թարգմանական տարածված ծրագրերով հայտանշված (tagged) տեքստը (Trados/Stagger և RWS/Rainbow):
     

  • Wordfast լրամիջոցով կատարված թարգմանությունը համատեղելի է Trados ծրագրին:
     

Օրինակ` Եթե հարկավոր է աշխատել Trados միջավայրում, ապա

  • Տեքստերը պատրաստվում և հայտանշվում են Trados ֆորմատով:
        Այս աշխատանքի համար անհրաժեշտ է մեկ համակարգիչ:
     

  • Տեքստերի թարգմանությունը կատարվում է Wordfast թարգմանական միավորների միջոցով:
        Բոլոր ներգրավված թարգմանիչների համար տեղակայվում է Wordfast լրամիջոցը:
     

  • Թարգմանված տեքստերը մաքրվում և վերահայտանշվում են Trados ֆորմատով:
        Այս աշխատանքի համար անհրաժեշտ է մեկ համակարգիչ:

Այսպիսով, Wordfast լրամիջոցի կիրառումը հնարավորություն է տալիս անհապաղ և առանց օժանդակ միջոցների ստանալ թարգմանված տեքստի պահանջվող ֆորմատը, նվազագույնի հասցնել թարգմանական այլ ծրագրերի յուրացման համար ծախսվող ժամանակը և խնայել ֆինանսական միջոցներ: Թարգմանության որակի միաժամանակյա հսկողության և կատարված աշխատանքի վերջնական ստուգման հնարավորությունը Wordfast լրամիջոցը դարձնում են էլ ավելի արժեքավոր:

  • Շնորհիվ բառացանկի ֆորմատի համատեղելիության (Wordfast լրամիջոցի համար հասկանալի են Ms Word/Excel/Access/.Txt և տեքստային այլ ֆորմատներ) կարելի է թարգմանության որակի հսկողությունն իրականացնել պատվիրատուի տրամադրած մասնագիտական բառացանկով ու տերմինաբանական այլ կանոններով:
     

  • Անսահմանափակ ծավալի օժանդակ բառացանկ ունենալու հնարավորությունը թարգմանչին թույլ է տալիս օգտվել ինչպես իր, այնպես էլ պատվիրատուի տրամադրած մասնագիտական բառացանկերից և ողջ աշխատանքը կատարել Ms Word ծրագրի միջավայրում:
     

  • Լրամիջոցը վերահսկում է բառերի ճիշտ թարգմանությունն ու բառացանկով առաջարկվող տերմինաբանության պահպանումը: Կատարված սխալների կամ խախտումների մասին թարգմանիչը զգուշացվում է անմիջապես:
     

  • Լրամիջոցը նախատեսում է կատարված թարգմանության վերջնական ստուգում: Հաշվի են առնվում բառերի ուղղագրությունը, իմաստային ճշտությունը, տերմինաբանական բնույթի այլ պահանջներ:

Կարևոր նկատառում. Եթե Դուք ցանկանում եք համատեղ գործածության համար Wordfast թարգմանական միավորները տեղադրել ցանցում կամ ինտերնետում, ապա հաշվի առեք տվյալների չարտոնված օգտագործման և կամայական փոփոխման վտանգը: Ի տարբերություն ավտոմատ թարգմանական գործողություններ կատարող ծրագրային այլ միջոցների, Wordfast լրամիջոցն առաջարկում է աշխատանքային բաց միջավայր, ուր Word, Excel, Access և այլ բառամշակ ծրագրերով կարելի է բաց անել պահպանվող տվյալները:

Գրեք մեզ Wordfast ծրագրի օգտագործմանը վերաբերող հարցեր առաջանալու դեպքում:


Ms Office, Word, Excel և PowerPoint անվանումները Microsoft կորպորացիայի գրանցված ապրանքանիշերն են:
Translator's Workbench անվանումը Trados կորպորացիայի գրանցված ապրանքանիշն է:
Մնացած բոլոր ապրանքանիշերը պատկանում են իրենց սեփականատերերին:

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2017, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en français