email   password    

The Wordfast demo mode

Wordfast ծրագրի demo տարբերակը

Մեր քաղաքականության համաձայն` Wordfast ծրագրի պոտենցիալ գնորդներին միշտ առաջարկվում է փորձարկել ծրագիրը նախքան ձեռք բերելը: Հենց այս նպատակով է ստեղծվել ծրագրի demo տարբերակը, որն իր հնարավորություններով 5 անգամ գերազանցում է մեր ամենախոշոր մրցակցի demo ծրագրին:

Դուք կարող եք բեռնել և տեղակայել Wordfast ծրագրի լրիվ տարբերակն անմիջապես այս կայքից: Այնուհետև լրամիջոցն արդեն պատրաստ է աշխատելու բոլոր իր հնարավորություններով, սակայն demo տարբերակի հիշողությունը կարող է պահպանել միայն 500 թարգմանական միավոր: Բնականաբար, Դուք կարող եք շարունակել թարգմանությունը նոր ԹՄ ֆայլով(1): Թեև ծրագրի այս տարբերակը, հավանաբար, ամբողջովին չի բավարարի Ձեր պահանջները, սակայն Դուք կկարողանաք օգտվել ծրագրի սեգմենտավորման հնարավորությունից, բառացանկերից և մյուս թարգմանական գործիքներից: Շատ թարգմանիչներ նախքան գնելը մինչև մի քանի շաբաթ աշխատում են demo տարբերակով:

Մի սպասեք մինչև վերջին րոպեն, քանի որ արտոնագրի ձեռքբերումը կարող է պահանջել մի քանի ժամից (վճարային քարտի օգնությամբ գնելու դեպքում) մինչև մի քանի օր (բանկային փոխանցում կատարելու դեպքում):

_____________________________________________________
(1) Դուք կարող եք նաև վերածել Ձեր ընթացիկ ԹՄ հիշողության ֆայլը BTM տեսակի հիշողության (տես ձեռնարկը)
կամ սեղմել բոլոր չօգտագործված թարգմանական միավորները` նվազեցնելով դրանց ընդհանուր չափը:

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2018, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en fran├žais