Courtesy of Armenian Translators Worldwide, Ltd.

Ճկուն, մատչելի, համապարփակ և թափանցիկ թարգմանական տեխնոլոգիա:

email:   password:  

Թարգմանական գործողությունների համապարփակ ծրագիր

Թարգմանական գործողություններ կատարող Wordfast լրամիջոցը ներդրվում է PC և Mac համակարգերի Microsoft Word ծրագրային միջավայր (տես տեխնիկական բնութագրեր և ծրագրային ապահովում):

Առաջարկելով տվյալների պահպանման բաց տեքստային ֆորմատ` Wordfast ծրագիրը համատեղելի է մնում Trados թարգմանական ծրագրին և համակարգչային թարգմանության մյուս միջոցներին: Wordfast ծրագրով կարելի է աշխատել Word, Excel, PowerPoint, Access միջավայրերում, ինչպես նաև կատարել հայտանշված տեքստի թարգմանություն: Վերջապես, Wordfast ծրագիրը կարող է աշխատել մեքենայական թարգմանության բազմաթիվ փաթեթների հետ, ներառյալ PowerTranslator™, Systran™, Reverso™ և այլն:

Նախագծված իբրև Microsoft Word ծրագրի լրամիջոց` Wordfast ծրագիրը կարող է ունենալ ինչպես անհատական, այնպես էլ ցանցային գործածություն: Այդ դեպքում տվյալները պահվում են համակարգչային ցանցում կամ ինտերնետում:

Առանց արտոնագրի` անվճար օգտագործելու դեպքում ծրագրի հիշողությունը 110 կիլոբայթ է կամ 500 թարգմանական միավոր, ինչը մանգամայն բավարար է փոքր և միջին ծավալի թարգմանության համար (հմմտ. Trados ծրագրի demo տարբերակում թարգմանական միավորների առավելագույն քանակը սահմանափակված է մինչև 100 միավոր): Արտոնագրի ձեռքբերումը վերացնում է այս սահմանափակումը և թույլ է տալիս կատարել ցանկացած ծավալի թարգմանական աշխատանք:

Wordfast ծրագիրը (590 կիլոբայթ) և ծրագրի ձեռնարկը տեղադրված են ինտերնետային կայքում:


Ms Office, Word, Excel և PowerPoint անվանումները Microsoft կորպորացիայի գրանցված ապրանքանիշերն են:
Translator's Workbench անվանումը Trados կորպորացիայի գրանցված ապրանքանիշն է:
Մնացած բոլոր ապրանքանիշերը պատկանում են իրենց սեփականատերերին:

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2014, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en franšais