Wordfast
email   password     Lost password?

Դասընթացներ

Wordfast ծրագրի յուրաքանչյուր արտոնագրված օգտագործող կարող է դասընթացներ անցկացնել, եթե վստահ է, որ բավականաչափ լավ է տիրապետում ծրագրին: Անհրաժեշտ է միայն միանալ դասախոսների ցանկին` գրանցվելով հանգույցում և թողնելով այնտեղ Ձեր տվյալները:

Դասընթացներին մասնակցել ցանկացող թարգմանիչները պետք է հաշվի առնեն, որ դասախոսներն անմիջական աջակցություն չեն տրամադրում: Հաշվի առեք նաև, որ դասընթացներն անվճար չեն: Դասընթացի գինը նշանակվում է դասախոսի կողմից և պետք է համաձայնեցվի նախօրոք: Մենք չենք մասնակցում դասընթացների կազմակերպմանն ու չենք ստանում դրանց եկամուտների որևէ տոկոս: Դասընթացներն անցկացվում են կամավոր մասնագետների կողմից՝ նախօրոք համաձայնեցված գնով:

Կարևոի նկատառում. Այն թարգմանիչները, որոնք մասնակցել են առնվազն մեկ օր տևողությամբ դասընթացի, կարող են արտոնագիր ձեռք բելեր 33% զեղչով: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դասախոսը նամակ ուղարկի Wordfast-ի վաճառքների բաժին՝ նշելով դիմորդի էլեկտրոնային հասցեն և հաստատելով, որ նա առնվազն մեկ օր տևողությամբ վճարովի ասընթացի է մասնակցել: Անվճար դասընթացների մասնակցած թարգմանիչներին զեղչ արտոնագրեր չեն տրամադրվում: Բոլոր տվյալների գաղտնիությունը պահպանվում է:

Ցանկանու՞մ եք դառնալ դասախոս:Մտեք հանգույց և սեղմեք «Գրանցվել որպես դասախող»:

Ցանկանու՞մ եք մասնակցել Wordfast/MsWord դասընթացների: Գտեք Ձեր տարածքում բնակվող դասախոսներին:

Նախքան դասընթացների սկիզբը հարկավոր է համաձայնության գալ հետևյալ հարցերի շուրջ.

Վայրը Որտե՞ղ է տեղի ունենալու դասընթացը:
Բովանդակությունը Ի՞նչ են ցանկանում սովորել դասընթացի մասնակիցները:
Գինը Գինն ու վճարման պայմանները պետք է համապատասխանեն վճարովի ծառայությունների մասին տեղական օրենքներին ու պահանջներին:
Ժամանակացույցը Ամսաթիվը, ժամը և տևողությունը
Մասնակիցները Խմբակային դասընթացների դեպքում մասնակիցների թիվն ու անունները:

Ինչպե՞ս մասնակցել: Գրեք Ձեր տարածքում բնակվող դասախոսին և պայմանավորվեք առաջին հանդիպմանը կամ առաջին դասընթացին մասնակցելու մասին:

 Սեղմեք այստեղ թարգմանիչների ցանկը տեսնելու համար:

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2017, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en français