|
Courtesy of Armenian Translators Worldwide, Ltd. Ճկուն, մատչելի, համապարփակ և թափանցիկ թարգմանական տեխնոլոգիա: |
||
| Wordfast ծրագրի ստեղծման պատմությունը Wordfast ծրագրի ստեղծման գաղափարն առաջ եկավ 1999 թ. սկզբին: Այն ժամանակ շուկայում գոյություն ունեին միայն մի քանի թարգմանական ծրագրեր, որոնք վաճառվում էին չափազանց թանկ գներով:
Այսպիսով, հիմնական նպատակն էր ստեղծել հզոր և միաժամանակ մատչելի թարգմանական գործիք: Բացի այդ, մտադրված էինք մշակելու ծրագիր, որն իր պարզ օգտագործմամբ թույլ կտար թարգմանիչներին կենտրոնանալ միայն աշխատանքի վրա: Շուտով Wordfast 2.0 ծրագիրն առաջին անգամ որպես հիմնական թարգմանական գործիք օգտագործվեց խոշոր թարգմանչական գործակալությունում: Ծրագրի հեղինակներն աշխատեցին համատեղելի դարձնել ծրագիրը մյուս խոշոր թարգմանական միջավայրերին (Trados)՝ ավելացնելով որակի ստուգման, տերմինաբանության հսկողության և ցանցային աշխատանքի հնարավորություններ: Ծրագիրը փորձարկվեց 20 թարգմանիչներից կազմված ցանցի մասնակցությամբ: Նրանք 9 ամիսների ընթացքում աշխատեցին ընդհանուր ԹՄ ֆայլով, ինչը էլ ավելի հզորացրեց ծրագիրը և նոր տարբերակի (Wordfast 3) մշակման անհրաժեշտություն առաջացրեց:
Wordfast լրամիջոցն ստեղծված է Ms Word միջավայրում աշխատելու համար և համատեղելի է Windows, MacIntosh և Linux օպերացիոն հաակարգերին: Wordfast ծրագրի առավելություններից մեկն այն է, որ ԹՄ ֆայլերը կարող են խմբագրվել ցանկացած տեքստային ծրագրով: Wordfast ծրագրի կարողությունները կարելի է ընդլայնել՝ ավելացնելով նոր լրամիջոցներ և գործիքներ: Եթե Դուք հետաքրքիր առաջարկներ ունեք ծրագրի կարողությունների ընլայնման վերաբերյալ, գրեք մեզ: Մենք ուրախ կլինենք էլ ավելի օգտակար դարձնել մեր ծրագիրը: |
albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language |