Wordfast
email   password     Lost password?

Wordfast ծրագիրն արդեն վճարովի է

2002 թվականին Wordfast 3 ծրագիրը տրամադրվում էր անվճար: Ծրագիրը տեղադրելիս համակարգչի մատյանում գրանցվում էր հատուկ «տեղակայման» կոդ, և համաձայն այդ գրանցման ամրագրվում էր ծրագրի անվճար օգտագործման իրավունքը:

Որ ի վերջո Wordfast ծրագիրը դառնալու է վճարովի` հստակ ակնարկվում էր ծրագրի 3-րդ թողարկման ձեռնարկում.

«Ծրագրի ներկա արժեքը իմանալու համար այցելեք մեր կայքը (http://geocities.com/wordfast)»:

2002 թվականին ծրագրի տեղակայման համար տրամադրվում էին անվճար արտոնագրեր, որոնք վավեր էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ տեղակայման կոդը փոփոխված չէ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն կոշտ սկավառակի ֆորմատավորման կամ հեռացման արդյունքում:

2002 թվականի սեպտեմբերին մենք ինտերնետային հարցում անցկացրինք` պարզելու, թե որքան պետք է արժենա ծրագիրը: Wordfast ծրագրի ներկա արժեքը որոշվել է այդ հարցման արդյունքներով:

Դառնալով վճարովի` Wordfast ծրագիրը շարունակում է հինգ անգամ էժան լինել համակարգչային թարգմանության այլ ծրագրային միջոցներից: Զարգացող երկրների և հատուկ տնտեսական գոտիների համար կիրառվում է խոշոր զեղչ, իսկ ուսումնական հաստատություններին և մարդասիրական կազմակերպություններին ծրագիրը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Ինչ վերաբերում է +TOOLS լրամիջոցների փաթեթին, ապա այն շարունակում է մնալ անվճար:

Wordfast ծրագրի աշխատակազմ

albanian | arabic | armenian | basque | bulgarian | catalan | chinese (simpl) | chinese (trad) | croatian | czech | danish | dutch | english | estonian | german | finnish | french | greek | hebrew | hindi | hungarian | indonesian | italian | japanese | korean | latvian | macedonian | norwegian | polish | portuguese | romanian | russian | serbian | slovak | slovenian | spanish | swedish | thai | tagalog | turkish | ukrainian | vietnamese | my language | (c) 2017, Yves Champollion
Yves Champollion translation localization consultant consulting. en français